Ասում են, օպերայի բեմադրիչի գլխավոր խնդիրն է' անել այնպես, որ երաժշտությունը ոչ մեկին չխանգարի: Երեկ դա ստացվեց: Հիմա ավելի լուրջ: Ընդդեմ պարտադիր կուտակայինի կազմակերպած բողոքի ակցիան խոսում է այս կոլեկտիվի սկզբունքայնության ու միասնականության մասին: Ակնհայտ է, որ ձեռնարկը հաջողվեց, քանի որ արձագանքն ու օգտակար գործողության գործակիցը գրեթե համեմատական է «Դեմ եմ» շարժման նախաձեռնություններին: Բայց ի՞նչ ունեցանք վերջնարդյունքում: «Օլիմպիական» հիասթափություն, քանի որ մշակույթը ստիպված եղավ ճաշակել «պարտադրանքի» պտուղները, տհաճ զգացողություն' բոլորը իմացան, թե ինչ ցածր աշխատավարձ են ստանում թատրոնի աշխատակիցները և ինչ կարևոր են նրանց համար պահված գումարները, ինչպես նաև խոցված արժանապատվություն- դրսի չուզողները օն-լայն «արձագանքեցին» և աշխարհահռչակ «Անուշ»-ը հոլովեցին в выгодном для них свете:

P.S. կոլեկտիվը, այդուհանդերձ, պարտք է հանդիսատեսին-վերջիններս տոմս են գնել:

 

Վահե Ղազարյան