Հարգարժան Համասեռամոլապաշտպաններ

Արևմտյան հիմար արժեքները,որը Արևմուտքը տարածում է Հայաստանում, մեզ համար չեն: Հային վայել է միայն ապրել հայի պես, իչպես եղել է դարերով՝ կաղապարներից դուրս, ազատատենչ, ոչ թե' ինքնատյաց: Թող ով ինչ երաժշտություն սիրում է՝ լսի, կամ ինչ շոր սիրում է՝ հագնի: Դրա համար ոչ մեկը հենց այնպես քեֆին չի կպնի: Բայց պետք չի մեզ վրա կրենք այնպիսի աղտեր, որ մեզ թեկուզ մեր կամքից անկախ՝ կդրդի հանցագործության:Արգելքներ պետք է լինեն։ Եվրոպան հասել է նրան, որ մանկապարտեզից արդեն երեխաներին սովորեցնում են, որ կա երկու հավասարազոր ընտրություն՝ սիրել տղայի և սիրել աղջկա։ Հեքիաթներ են պատմում, որտեղ արքայազնը տղայի է սիրահարվում։ Ես դեմ եմ, որ իմ ապագա երեխան նման մանկապարտեզ հաճախի։ Արտառոց ուղեղ պետք չէ՝ հասկանալու համար, որ դա բերում է համասեռամոլների քանակի աճին։ Պրոպագանդան հզոր բան է։ Իսկ համասեռամոլությունը վատն է մի շատ պարզ պատճառով․ ի վիճակի չէ շարունակելու մարդկային սերունդը:
Մի' պրոպագանդեք:

 

Սևան Աղաջանյան