վերջերս մի ասուլիսի ժամանակ առաջարկեցի դադարեցնել բոլոր կարգի քաղաքական պայքարները, քանի որ դրանցից մենք միմիայն վնասվել ենք, ու խորհենք, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի դուրս գանք այս վիճակից: Ներկայացվող հատվածը խորհելուն դրդելու նպատակ ունի/:

 

Այսօր, մեր կեանքի գերագոյն կնճիռը մեր հայրենիքի վերանւաճման խնդիրն է:
́Բայց ի՞նչ ենք մտածում այդ մասին -
- Մեր ճակատագիրը կախւած է միմիայն Ռուսաստանից, իսկ մե-
ծամասնականների ճակատագիրը' կ’որոշւի միմիայն Մոսկւայում:
Ինչո՞ւ:
- Մեր ճակատագիրը կախւած է միմիայն թուրքական եղելոյթներից: Ինչո՞ւ:

Այս ՙինչո՞ւ՚-ները կարեւոր չեն, որովհետեւ բացարձակապաշտը
միակողմանիօրէն կոյր է եւ հասկացողութիւն չունի կարելիութիւնների մասին. նա չի ըմբռնում, որ, օրինակ' մեծամասնականների μախտը կարող է որոշւել մի աննշան լերան ստորոտում, մի գետակի ափին, մի
լճի եզրին, մի մարդու մահով, աղիտաւոր մի արկածով, ռուսական գիւղում ծայր տւած մի շարժումով, արտաքին մի պատերազմով, իսկ հայկական խնդիրը կարող է լուծւել մեծամասնականների քաղաքականութեան փոփոխմամμ, Թուրքիոյ դէմ պայթող արտաքին մի պատերազմով, հայերի մի ընդվզումով եւ այլն, եւ այլն:

Դրա հանդէպ անչափելիօրէն նշանակալից է խնդրի հոգեμանա-
կան կողմը: Եթէ, իրօք, մեր ճակատագիրը կախւած է Ռուսաստանից կամ թուրքական եղելոյթներից, էլ ինչո±ւմն է մեր հայկական գործօնի դերը: Ի±նչ արժէք ունենք մենք իμր պատմագործ ոյժ: Ոչի±նչ: Կամ, եթէ մեծամասնականների ճակատագիրը միմիայն Մոսկւայում պիտի
որոշւի, ի±նչ արժէք ունեն մեր սէրն ու ատելութիւնը, մեր հիացումն ու դժգոհութիւնը' նրանց նկատմամμ: Ոչի±նչ:
Այս ապրումները ներհոգեւոր μովանդակութիւններ են, իսկ նման ամէն μովանդակութիւն խտացեալ մի ոյժ է եւ հակամէտ պատմական ձեւ ստանալու: Սակայն, μացարձակապաշտն ասում է, որ այս ձեւը տալիս է մի ուրիշը, անդրզգացական մի ոյժ, μայց ոչ ինքը, տառապող,
յուսացող ու մարտնչող ՙես՚-ը:

Ծուլութեան իմաստասիրութիւնն է սա: ̧Դրա կրողները նրանք են, որոնք օրինակ թուրքական եղելոյթների մասին խորհրդածելիս ասում են.
- Թուրքիան անյաղթահարելի է, մանաւանդ որ բարենորոգումները նրան անհրաժեշտօրէն կազդուրում են:
Կամ'
- Թուրքիան անխուսափելիօրէն գնում է դէպի կործանում, μարենորոգումներն էլ աւելի պիտի խախտեն նրա դիրքը եւ նա անհրաժեշտօրէն պիտի ենթարկւի քայքայումի:

Ծոյլի մտածումը միշտ էլ նենգ է եւ գիտէ μացարձակապաշտա-
կան μանդագուշանքներով ինքնամխիթարւել կամ արդարացնել սեփական ՙես՚ի տկարութիւնները:
Ո±վ ասաց, թէ մի ժողովուրդ անյաղթահարելի է, ո՞վ' թէ որոշ
օրէնքների կիրարկմամμ նա անպայման ուժեղանում է, կամ ո՞վ' թէ բնական որոշ օրէնքների պարտադրումով նա անխուսափելիօրէն
գնում է դեպի անկում:

Սուտ է, թէ ծնունդների նւազումը կամ յաւելումը տեւական
երեւոյթներ են, կամ թէ նրանց հետեւանքով մի ժողովուրդ կարող է սպառւել կամ անμնականոն չափով աճել, սուտ է, թէ տնտեսական տագնապի կամ փարթամութեան հետեւանքով մի ազգի քաղաքական կառոյցը կարող է իսպառ փլչել կամ յաւիտենապէս ամրապնդւել, սուտ է, թէ μարենորոգումները կարող են մի երկրի անթիւ
բարիքներ տալ եւ ոչ մի չարիք կամ անթիւ չարիքներ եւ ո°չ մի բարիք:

Ճիշդ է միայն մի բան - այն, որ քաղաքականօրէն մենք բացարձակապաշտ ենք, միայն նրա համար, որ գործելու, մարտնչելու տրամադութիւն չունենք:
- Թուրքիան անհրաժեշտօրէն հզօրանում է:
- Թուրքիան անհրաժեշտօրէն կործանւում է:
Ի±նչ է այս μանաձեւումների հոգեμանական աստառը - ոչ այլ ինչ, քան'
ա) Եթէ Թուրքիան անհրաժեշտօրէն հզօրանում է - ապա' ինչո±ւ կռւել, ինչո±ւ մաքառել, ինչո±ւ նորանոր զոհեր տալ, երբ նա անյաղթահարելի պիտի մնայ:
μ) Եթէ Թուրքիան անհրաժեշտօրէն կործանւում է - ապա' ինչո±ւ աճապարել, ինչո±ւ աւելորդ արիւն թափել, ինչո±ւ չսպասել իրերի μնական ընթացքին, մինչեւ որ նա տրամաμանական օրէնքով μոլորովին
կը քայքայւի:

Աղաչում ենք, հայրենակիցնե ̄ր, խռովքոտ այս օրերին, ձեզ պա-
հէք ձեր իմաստութիւնները եւ եթէ կարող եք, տւէք մեզ երկաթ, վառօդ, ցեղի ցաւից ցնցւած վրիժառու ոգիներ, նրա գոյութեան հրամայականով առաջնորդւող կամքեր, ինքնափրկումի հաւատով սպառազէն
սրտեր եւ մենք կը դառնանք կարօտի սլաք, յաղթանակի նետ, μացարձակապաշտութեան օրէնքները խորտակող ոյժ, պատմութեան անիւը դարձնող գործօն:

 

Պեպանյան Արծրուն