Շատ ակտիվ քաղաքացիներ այսօր նախանձով են նայում ուկրաինական դեպքերին:Մինչդեռ Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի և մասնատման շեմին:

Մեր իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն,թե ինչպիսի մթնոլորտ է այսօր Հայաստանում ,որ շատերը Ուկր
աինական սցենարը նախընտրում են մեր <<դանդաղ շտապելուն>>:

Եթե լուրջ հետևություններ և քայլեր չլինեն,կնշանակի ՝քաղաքական էլիտան ոչ մի հետևությու չի արել մարտի 1 ի ողբերգական դեպքերից:

Այսօր հայտնի դարձավ ,որ Պուտինը Բրյուսելում հայտարարել է,որ Եվրասիական միությունը պատրաստ է Եվրոպական միության հետ բանակցել Ազատ առևտրի գոտու մասին:

Այն ինչ մենք անում էինք 4 տարի և Ռուսներն հաջողությամբ վիժեցրին,հիմա իրենք են առաջարկում և անում:Սա վիրավորական է ցանկացած ադեկվատ ՀՀ քաղաքացու համար:
Իսկ իշխանությունների կողմից ոչ մի ողջամիտ բացատրություն:

 

Պետրոս Ղազարյան