Եթե թղթի մեջ կա ճերմակ՝ ապա սահմանազատման մեջ պաթետիկ կանգ արձանագրելու համար…

Եթե դեղին՝ արևի ու ծիրանի ողորմածության հրճվանքը Ձեզ հետ կիսելու...
Պատմությունը ոտներով խաչեր դնել գիտե ու ձեռքերով հույսին հենվելիս աչքերը կարող է հառել միայն ներկային…
Գույն... մի՞թե հիմնական գույներից զատ չի մնում սևից ճերմակ ինը անցում, ու մնացալը գազանանոց չէ…
Վարպետություն... սիրում եմ խաղալ իմացյալի ու չիմացյալի արանքում ու մեկ-մեկ անել խոշոր եզրահանգումներ…
Մեթոդ… նորը հորինողներին կբարևեք, քանի որ առաջինից երկրորդ դասարան տեղափոխվեցին…
Գծանկար… սիրում եմ կարծես, բայց դոմինանտ սեպտակորդ գամմայի պարագծով ու ազատ մեկնված մառախուղի մեջ. ճերմակը հենց գծանկար է…
Բնօրինակ… սուրբ է ու թելադրող, որից շարահյուսություն ու կանոն է կերտում միայն անհատը, իսկ կրկնողները հանդիսականի վկայական ունեն սոսկ…
Հանելուկներ… որ մենք ենք մեկնել ժամանակի մեջ՝ հետո վերամեկնելու համար…
Քանդակագործություն… մարդկությունը գիտե անցնել նույն խնդրի միջով, քանի որ կարճատես է ու հիշաչար չէ իր հանճարի հանդեպ…

Կարդացեք ԱՆԴԻՆԻ 2014թ. 1-ին համարում