Համաձայն լրատվամիջոցներում տարածված տեղեկության Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը (օրենքը կարող եք ընթերցել կցված նյութում):

76-րդ հոդվածի կասեցումը նշանակում է, որ այն անձինք, ովքեր պարտավոր են կատարել վճարումներ, կարող են չկատարել վճարումները քանի դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել օրենքի սահմանադրականության վերաբերյալ: Դա նշանակում է, որ հունվարի մեկից վճարման ենթակա ամբողջ գումարը կարող է գանձվել միանգամից:

86-րդ հոդվածի երրորդ մասի կասեցումը նշանակում է, որ քաղաքացին դեռ պարտավորված չէ կատարել կառավարչի և ֆոնդի ընտրություն:

 

Ռուզաննա Գրիգորյան