Անցյալ տարին քաղաքական իմաստով նշանավորվեց նրանով, որ սեփական առաջնորդների ջանքերով ոչնչացվեց Ազատության հրապարակի քաղաքական ընդդիմության բևեռը:Հայատանի քաղաքական դաշտն այսօր թույլ ոտքերով ու իշխանական գերաճած գլխով գաճաճի է նմանվել՝ չկա ապագան սեփական ուժերով կառուցելու վերաբերյալ առարկայական երկխոսություն՝ այն փոխարինվել է "Ումից կառչել "՝ ԵՄ-ից, թե ՄՄ-ից կեղծ հարցադրման շահարկմամբ:Իրականում ինքներս պետք է որակապես փոխվենք, հակառակ դեպքում՝ մեր փոխարեն որևէ մեկը չի պատրաստվում մեզ հանել այս գարշահոտ ճահճից:Գազային պայմանագիրը մեր սեփական որոշակի որակի և արտաքին պայմանների համադրման արգասիք է՝ այն մեզ ոչ ավելի ստրուկ կդարձնի, ոչ էլ տնտեսական դրախտի դռներ կբացի մեր առջև:

 

Արման Մելիքյան