Ֆեյսբուքը երեկ. 08.01.2014

Համր լռություն և ուրիշ ոչինչ: Երեկվա զգացողությունները:

Հայ ազգը երեկ կրկին կորուստներ ունեցավ: Կյանքից հեռացան Լևոն Խեչոյանը և Արմեն Մազմանյանը: Մարդիկ ովքեր իրենց ոլորտում լավագույններից մեկն էին: Ազգը դատարկվում է այսպիսի մարդկանց կորստից: Աստված պահապան նրանց հոգիներին, Ցավակցում եմ բոլորիս:

Որոշ տականքներ Արմեն Մազմանյանի մահից հետո սկսեցին, իրենց կենդանական բնազդի համաձայն անիմաստ գրառումներ կատարել: Հարգելի արարածներ, որ փոքրիշատե նմանվել եք մարդկանց, հիշեք մի պարզ ճշմարտություն, ի հեճուկս ձեզ բոլորս էլ մահանալու ենք: Չեմ կարծում, որ ինչ որ մեկդ մնալու է այս աշխարհում առհավետ:

Անի Զախարյան կերպար, որը իր նմանը չունի, բայց այս կերպարից մեր երիտասարդությունը և պատանիները սովորելու բան չունեն: Նրան նայելով պետք է հասկանալ, թե ինչպիսին չի կարելի լինել: Երեկ կրկին Անին իրեն տվել էր բարոյականություն խրատելու գործին, սակայն մոռացել է, որ ի լուր աշխարհի կուսազրկություն էր քարոզում: Ահա այսպիսի բարոյախրատական քարոզներ և հակաքարոզներ:

Եկանք հասանք «Ժառանգություն», Զարուհի Փոստանջյանը 6 ամսով մեկնում է ԱՄՆ դիվանագիտությհուն ուսանելու: Այստեղ վտանգ կա: Շատ հնարավոր է , որ Զարուհին սովորի դիվանագիտություն՝ տերմինալոգիան և պրակծիկան խառնի իրար ու նրա կատաստրոֆիկ պահվծքը կհասնի գագաթնակետին: Ինձ մի հարցել է տանջում, 6 ամիս Զարուհու բացակայության պայմաններում ինչո՞վ է զբաղվելու ԱԺ-ն : Բայց կա և երկրորդ վտանգը, ՀՀԿ-ն հիմա անարգել կքվեարկի: