Առաջին անգամ մեզ ծանոթացրեց Այդին Մորիկյանը՝ ,,ՀՀ,,-ի իր աշխատասենյակում: Բայց մտերմանալու առիթ այդպես էլ չեղավ:
Երկրորդ անգամ ,,ծանոթացանք,, Հրաչ Թամրազյանի աշխատասենյակում: Մտերմանալու առիթ էլի չեղավ:
Մի երրորդ անգամ էլ ,,ծանոթացրին,,: Էլի նույնը:

Մի օր էլ մեր մտերիմ ընկերներից մեկը զանգեց, թե Լևոնն իր աշխատաենյակում է և ուզում է քեզ տեսնել:
Գնացի:
Տեսնեմ ,,Մեգիրա,, գիրքս դեմը դրած է:
-Էզոթերիկ ժանրի գիրք մենք համարյա չունենք, ուզում եմ այս գրքի մասին խոսենք,- ասաց:
Խոսացինք:
Նախ մոռացանք մեր ընկերոջն ու իր աշխատասենյակը, հետո՝ մեր իրականությունը: Հետո մեր մոլորակը ու գնացինք, գնացինք դեպի Աստծո մոտերքը...
Մեկ էլ մեր ընկերը թե՝
- Երկու գժերով լավ էլ իրար գտաք:

Հիմա ինքը շարունակում է այն օրը կիսատ մնացած ճանապարհը...

 

Պեպանյան Արծրուն