Իրենց երկրորդ կեսին փնտրող մարդիկ կարող են ուրախանալ: Հետազոտողները հայտնաբերել են, որ լավագույն արդյունքի հասնելու համար իրականում պետք է ոչ թե հարմար վայր, այլ հարմար ժամանակ:


Պարզվում է, օրինակ, համացանցով ծանոթանալու համար պետք է ծանոթությունների կայք այցելել երեկոյան: Հենց այդ ժամերին է նկատվում կայքեր առավել շատ այցելություն, ինչը նշանակում, է, որ այդ ժամանակ զույգ գտնելու հավանականությունն ավելի մեծ է, քան ուրիշ ժամերի: Ավելին, ցանկալի է, որ այդ ժամանակն ազատ օր կամ արձակուրդ լինի, քանի որ հենց այդ ժամանակ իր կեսին փնտրողների թիվն աշխատանքային օրերի համեմատությամբ ավելանում է միջինը 11 տոկոսով: Հոգեբանները նաև պնդում են, որ կյանքի լավ որակի համար անպայման պետք է երկրորդ կես ունենալ: Ավելի լավ է՝ դա անել տարեսկզբին, այն բանից հետո, երբ վերջացել է կյանքի որոշակի փուլ ու որոշակի արդյունքներ են ամփոփվել: Համացանցի միջոցով ծանոթություններն իրենց տարածվածությամբ երրորդ տեղում են:

 

mitq.am