Մարդկային ուղեղի ծերացման գործընթացը սկսվում է 45 տարեկանից, այլ ոչ թե 60-ից, ինչպես նախկինում կարծում էին գիտնականները: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:

Այս եզրահանգմանն են եկել Լոնդոնի համալսարանի գիտնականները՝ նոր հետազոտություններ կատարելու արդյունքում: Արյան մեջ շաքարի բարձրացումն ազդում է գիպպոկամպի գործունեությանը, ինչը պատասխանատու է ուսուցման և հիշողության համար:

10 տարվա ուսումնասիրությունների արդյունքում, հետազոտություններին մասնակցել է մոտ 7 հազար մարդ՝ 45-70 տարեկան: Փորձարկումների ընթացքում նրանք պարբերաբար անցել են թեստեր, որոնք գնահատել են հիշողությունը, բառապաշարը, լսելու և ըմբռնելու կարողությունները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 45-49 տարեկան հասակում մարդկանց մտավոր կարողությունները նվազում են մինչև 3.6 %: 65-70 տարեկանում մտավոր կարողությունները իջնում են. տղամարդկանց մոտ 9.6 %-ով, իսկ կանանց մոտ՝ 7.4 %-ով: