Հինգերորդ տասնամյակում ես սկսեցի հասկանալ, թե ինչ է ծերությունը, երբ նկատեցի հիշողությանս մթագնման առաջին դեպքերը: Ես տնով մեկ որոնում էի ակնոցս՝ մինչ այն հայտնաբերում էի քթիս վրա կամ ցնցուղի տակ էի մտնում ակնոցով, կամ, պատահում էր, դնում էի կարդալու ակնոցս՝ հեռատեսության ակնոցս չհանած: Եղավ դեպք, որ նախաճաշեցի երկրորդ անգամ՝ մոռանալով, որ արդեն արել եմ այդ բանը, և նկատեցի նաև, թե ինչպես անհանգստացան ընկերներս, երբ նրանց պատմեցի նույն պատմությունը, որը նրանք ինձնից լսել էին մի շաբաթ առաջ: Այն ժամանակ իմ միտքը դեռ պահում էր ծանոթ դեմքերի ցուցակը և մեկ ուրիշը՝ նրանցից յուրաքանչյուրի անունները, բայց այն պահին, երբ բարևում էի նրանց, ինձ չէր հաջողվում միացնել դեմքերն ու անունները:

Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»