Իհարկե այս ազգանունը ոչինչ չասեց ձեզ, բայց հիմա կուղղեմ սխալս, ուզում եմ գրեմ. «Ձեր հետ ինչպես միշտ Դավիթն ու Սուրենն են» արտահայտության Սուրենի մասին: Ասածս ինչա' էսօր անդրադառնում եմ «Չէին սպասում» հաղորդաշարի հաղորդավարին:
Սուրենը իմ համար բոլոր ժամանակների ամենաինքնասիրահարված հաղորդավարն է: Նրան թվում է, թե բոլորը նվաստ են իր հանդեպ ու իրանից լավը չկա: Երբ նա հյուր է գնում ու զգում է, որ զրուցակիցը իրենից այդքան էլ գրագետ չի, սկսում է ինքնահաստատվել այդ մարդու վրա ու ի ցույց է դնում իր գիտելիքները, իսկ երբ զգում է, որ իրանից խելոք է' փորձում է համեմատվել ու գտնել այդ մարդու «բացը» ու թեման էտ ուղղությամբ է տանում: Բան չունեմ ասելու ինքը գրագետ անձնավորություն է, երևում է, որ կարդացած է, բայց դա իրեն իրավունք չի պահում ձեռ առնել ուրիշներին:

Մինչև հիմա չեմ մոռանա Armcomedy հաղորդավարներից Սերգեյի հետ իրենց հաղորդաշարը, որտեղ նա փորձեց ձեռ առնել Սերգեյին ու վերջում կպնողական արտահայտությունով փակեց հաղորդումը: Սուրենը երևի հաշվի չի առել, որ Սերգեյը սկսի «կայիֆ վառել» իրենց հաղորդման վրա, իրենք հաստատ կամաչեն: Սերգեյը միակ դեպքը չի, շատ դեպքեր կան, որ Սուրեն, որպես հաղորդավար, իրեն շատ վատ է պահում:

Այսիքանից հետո ինձ մնում է միայն ավելացնել. «Սուրեն ջան միշտ հիշի' լավից լավն էլ կա ու էտ լավը հաստատ դու չես: Իսկ այն հանգամանքը, որ կարդացած տ