Ժողովուրդ, մի բան ասեմ կքանդվեք, բայց իրականություն ա: Սկզբում ես էլ չէի հավատում, բայց մեռնելու բան եմ իմացել: Ուրեմն էս մեր աշխարհի ամենախելոք Լֆիկը հերթական ապուշությունն ա արել: Ասում են մի այլ կարգի չի մարսել էն փաստը, որ SAS-ը կոկորդիլոսներ ա ներմուծել նոր տարվա համար ու որպեսզի հանկարծ հետ չմնա մրցակցից, ինքն էլ իրա նոու-հաուն ա որոշել անել ու Աֆրիկայից հրատապ ռեժիմով ընձուղտի մսի մեծ խմբաքանակ ա ներմուծել Հայաստան: Սիթիից իմացա, որ վաղը չէ մյուս օրը սուպերմարկետում վաճառքի կհանվեն նաև ընձուղտի մարմնի տարբեր մասերը տապակած վիճակում:
Օղբաթ են էս մեր օլիգարխները, մեկը մի բառադիություն ա անում, մյուսը շտապում ա էլ ավելի մեծ բառադիություն անի: Սպասենք տեսնենք էլ ինչ էկզոտիկ կենդանիների կբերեն մինչև նոր տարի: Քո հերթն ա Մասկվիչա սուպերմարկետ))