Դիտում եմ ԱԺ-ի այսօրվա նիստը ու հաճույք եմ ստանում: Մի տեսակ զարթոնքի շունչ կա, պայքար կա, ու էդ պայքարը բխում ա դահլիճից: Հատկապես դուրս եկավ լրագրողների ըմբոստությունը, ովքեր իրենք են բունտ անում՝ ընդդեմ այս խայտառակ պայմանագրի՝ պաստառներով ու պատուհաններին խփելով:
Այո՛, կեցցեն լրագրողները, որոնք միշտ չէ, որ համր ունկնդիրների կարգավիճակում են և, ովքեր գիտակցում են, որ իրենք էլ այս երկրի լիիրավ քաղաքացիներ են, ում վրա անդրադառնալու են խայտառակ գազային պայմանագրի դրույթները և պայքարում են դրա դեմ:
Օրինակ է պետք վերցնել նման մարդկանցից: