Այս առումով Լ.Տեր-Պետրոսյանի բացատրությունները ընդհանուր գծերով ճիշտ էին, բայց խորքային չէին, իսկ խորքային պատասխանը այն է, որ «Մեյդան ընկնելը» հայոց մեջ ճիշտ վարվելաձև չի համարվում:ճճճ
Իսկ եթե ավելի լուրջ ապա ասեմ, որ իմ տպավորությամբ իր ելույթը քաղաքական գործչի ելույթ էր (և այդ առումով ադեկվատ) այլ ոչ թե սոցիոլոգի, էթնոհոգեբանի կամ քաղաքական վերլուծաբանի և միտված էր հրապարակային հստակ ջրբաժան քաշելու և մեսիջներ ուղարկելու, որ ամենամոտ ապագայում իր ղեկավարած կառույցի կողմից սկսելիք Սերժատապալման գործընթացը Եվրոպական «գունավոր» երանգ չունի ինչից, որ զզվում և վախենում է տարածաշրջանի այս պահին ամենաազդեցիկ խաղացող Ռուսաստանը այլ նպատակ ունի իշխանությունից հեռացնելու այն «անճոռնի ճուտիկին», որ մեր ազգին աշխարհով մեկ խայտառակ է անում:Սկզբունքորեն Ռուսաստանը կարող է և դեմ չլինել այլ նույնիսկ կողմ լինել քանի, որ Հայաստանում զրո տոկոս հեղինակություն ունեցող իշխանության հետ «ընկերությունը» գցում է Ռուսաստանի վարկը հաչս հայ հանրության ինչը երկարատև ընթացքի համար չի բխում Ռուսաստանի շահերից:«Սամոսան շան որդի է, բայց մեր շան որդին է » տակտիկան այժմ և միշտ չէ, որ կենսունակ է:Ռուսները Սերժից ինչ պետք էր քամեցին, իսկ հիմա կարող են և դեն շպրտել: