Բոլորս էլ կարող ենք ինքնահաշվետվություն տալ, մենք մեզ, ու տեսնել մեր կյանքի սխալները, ու հասկանալ, որ մարդուս բնավորությունը երբեք չի փոխվում, մեր բնավորությունը ներառյալ.…

Օրինակ, որքան էլ որ գիտակցել եմ, որ դիմացինս անցյալում անազնիվ է եղել, ու չար, փոխանակ, փոխեմ ուղիս ու արհամարեմ նրան, նոր շրջապատ ու նոր մադկանց փորձեմ, միշտ, հիմարաբար, փորձել եմ մարդուն նորից շանս տալ, նորից, ոտքի հանել, նորից բարիություն անել, մոռանալ անցյալը…հույս ունենալով, որ ապագայում նա կբարիանա, կազնիվանա, կփոխվի….

Սա անհույս, ու հիմար կարծիք է, վատ բնավորություն, ու հիմար սխալ։ Մարդս իր բնավորությունը երբեք չի փոխում։

Ժողովրդական ասածվածք կա, «ձու գողացողը, ձի էլ կգողանա», ուստի սխալ է հույս ունենալ, մեր ձու գողացած քաղաքական դեմքերը, ընկերները, բարեկամները, հարեվանները կամ ընտանեկան անդամները, մի խոսքով…բոլոր նրանք որ անազնիվ են եղել անցյալում, նրանք հավերժ անազնիվ էլ կմնան….

Մեր հույս դնենք, օրօրոցին….սակայն դժբախտաբար, հույսը, այլընտրանք չի…այլ փուչ է, օդ…ավելի լավ է, մեր ճամփան փոխենք, շրջապատը փոխենք, ու գնանք նոր անձերի ետեվից։

 

Անժելա Բարսեղյան