Viralnova.com-ը հրապարակել է 20 լուսանկարներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել դիտողին։ Դրանցից որոշներում պատկերված են պատմական պահեր, մյուսներում՝ ազդեցիկ տեսարաններ մարդկային կյանքից։

Մահվանից վայրկյաններ առաջ. 20 լուսանկարներ, որոնք ձեզ անտարբեր չեն կարող թողնել | 16:36 | Դեկտեմբեր 20 2013 Տպել | Դիտվել է' 823 2 Viralnova.com-ը հրապարակել է 20 լուսանկարներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել դիտողին։ Դրանցից որոշներում պատկերված են պատմական պահեր, մյուսներում՝ ազդեցիկ տեսարաններ մարդկային կյանքից։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան 86-ամյա Կոնստանտին Պրոնինը 2011 թվականի մայիսի 9-ին Մոսկվայի Գորկու այգում սպասում է իր ընկերներին։ Հաղթանակի օրը նա ամեն տարի գալիս է այստեղ։ Այս անգամ նա մենակ էր մնացել։

amazing_emotional_photos_01

Հարյուրավոր գալակտիկաներ

amazing_emotional_photos_02

Մայրամուտը՝ Մարսի վրա (լուսանկարն արվել է 2005 թվականին)

amazing_emotional_photos_03

Սակրավորը քայլում է դեպի ականապատված մեքենան՝ այն վնասազերծելու համար (Հյուսիսային Իռլանդիա)

amazing_emotional_photos_04

Նիլ Արմսթրոնգը՝ լուսնային զբոսանքից հետո

amazing_emotional_photos_05

Ռեգինա Ուոլթերսը՝ սպանվելուց վայրկյաններ առաջ Բեռնատարի վարորդ Ռոբերտ Բեն Ռոդեսը սերիական մարդասպան էր, որը սիրում էր զոհերին սպանելուց առաջ տանջել մեքենայի մեջ։ Նրա զոհերից մեկը 14-ամյա Ռեգինա Ուոլթերսն էր՝ Տեխասից։ Աղջկա դին հայտնաբերվել էր Իլլինոյսում, մի լքված ամբարում։ Նրա սպանությունը չէր կապվում Ռոդեսի անվան հետ, մինչև այն պահը, երբ ոստիկանները Ռոդեսի բնակարանում հայտնաբերեցին այս լուսանկարը։ Մարդասպանը աղջկան սպանելուց վայրկյաններ առաջ լուսանկարել էր նրան։

amazing_emotional_photos_06

Անտեսվածության երջանկությունը. Անօթևանը քնած է խորտկարանի առջև (Միլուոկի, ԱՄՆ)

amazing_emotional_photos_07

Նացիստական շքերթ Նյուրնբերգում (1937թ.)

 

amazing_emotional_photos_08

Այս լուսանկարն արել է տիեզերագնաց Մայքլ Քոլլինզը։ Նա Բազ Օլդրինի և Նիլ Արմսթրոնգի հետ մասնակցում էր դեպի Լուսին ուղևորությանը։ Լուսանկարն արվել է այն պահին, երբ Օլդրինն ու Արմսթրոնգը վայրէջք են կատարում Լուսնի վրա։ Փաստորեն, լուսանկարելու պահին Քոլլինզը եղել է միակ մարդը աշխարհում' այս կադրից դուրս։

 

amazing_emotional_photos_09

Լիտվացի տղամարդը շոկի մեջ է՝ 8-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելուց հետո

amazing_emotional_photos_10

Թուրք պաշտոնյան զվարճանում է՝ քաղցած հայ երեխաներին հացի կտոր ցույց տալով (1915թ. Հայոց Ցեղասպանության ժամանակ)

amazing_emotional_photos_11

Ֆիլիպինցի ոստիկանը իր ընտանիքի այս լուսանկարն արել է սպանվելուց մի քանի վայրկյան առաջ

amazing_emotional_photos_12

Հողմակայանի վրա աշխատող երկու ինժեներները զոհվեցին բռնկված հրդեհի պատճառով։ Սա վերջին լուսանկարն է, որտեղ նրանք կենդանի են (հոկտեմբերի 29, 2013թ., Հոլանդիա)։

amazing_emotional_photos_13

Հոգևորականը չինական կայարանում աղոթում է գնացքին սպասող հանկարծամահ եղած ուղևորի համար։

 

amazing_emotional_photos_14

Նարնջագույն ավազաթմբեր Նամիբիայում

amazing_emotional_photos_16

Վիննիցայի վերջին հրեան Նացիստական ՍՍ-ի սպան պատրաստվում է գնդակահարել հրեա տղամարդուն՝ եղբայրական գերեզմանի մոտ (Վիննիցա, Ուկրաինա, 1941թ.)։ Վիննիցայի և շրջակայքի բոլոր 28 հազար հրեաները սպանվեցին։

amazing_emotional_photos_18

Անհարթ ամպեր

amazing_emotional_photos_20