Կա երկու ճշմարտություն… Կա ՛՛քաղցր՛՛, տափակ և կա դառը ճշմարտություն…Այս ՛՛քաղցր՛՛ ճշմարտությունն այսօր ասում են շատերը, նրա հետ համաձայնվում են գրեթե բոլորը, քանզի այն, շատերի կողմից ըմբոշխնելի է և ուղղված է մեկ հասցեատիրեջ՝ իշխանություններին: Այս ճշմարտությունը ոչինչ նոր չի բացահայտում և անընդհատ կրկնում է այն, ինչ գիտեն բոլորը: Օրինապահներն ու դատավորները կաշառակեր են, իշխանությունները՝ գողեր ու ավազակներ, մեծահարուստ օլիգարխները՝ սրիկաներ, օրենսդիրները՝ միայն իրենց շահի մասին մտածող անբաններ, ընդդիմադիր տարանուն կուսակցությունները՝ որևէ լուրջ գաղափարից զուրկ և իշխանությունների տեղը բռնել երազող խմբակներ, ժողովուրդն էլ՝ ինքներդ գիտեք…Այս ճշմարտությունը ՛՛քաղցր՛՛ է այնքանով, որ բոլորը բոլորի սրիկայության նոր դրսևորումների բացահայտումից կարծես հաճույք են ստանում … Այսինքն բոլորի բոլոր վատ կանխատեսումներն իրականանում են և հասարակությունն էլ իրեն դասում է իմաստունների շարքին… Սա իրական ճշմարտության բացահայտման գործընթաց չէ, սա ընդամենը բամբասանք է, ինչը որևէ դրական արդյունքի հանգեցնել չի կարող, այլ էլ ավելի է խորացնում հասարակության դեգրադացման աստիճանը…

Ճշմարտությունը, որը քչերն են բացահայտում, այսօր որևէ մեկին չի հետաքրքրում, քանզի այն անձնավորված չէ, այն խորքային պահանջներ է դնում հասարակության առջև, այն անպայման մտածելու և խորհելու հրամայական է առաջ բերում, մարդկանց իրենց կենսակերպը վերանայելու խրատ է տալիս, մի պահ կանգ առնելու, միայն սպառելու մասին երազելով կյանքն անցկացնելու անհեռանկարայնության մասին է հորդորում, մարդուն, իր անձը ՛՛մեռցնելու՛՛ և վերստին ծնվելու խորհուրդ է տալիս… Այս ճշմարտության համար մեզանից շատերի աչքերը դեռ կուրացած և ականջները խլացած են… Սա ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է…