Ասում են' եթե Եվրոպան 2008թ.-ին նույնպիսի վերաբերմունք ցուցաբերեր Հայաստանի հանդեպ, ինչպիսին ցուցաբերում ա այժմ' Ուկրաինայի հանդեպ, ապա ոչ Մարտի 1-ի սպանդը տեղի կունենար, ոչ էլ այս իշխանությունները կպահպանեին իրենց աթոռները: Ընդամենը առերևույթ:
Ու ինչո՞ւ ա Եվրոպան հիմա Ուկրաինայի հանդեպ նման կերպ տրամադրված: Խելքի՞ ա եկել: Բանականաբար' ոչ: Եվրոպան նման վերաբերմունք ա ցուցաբերում Ուկրաինայի հանդեպ միայնումիայն այն պատճառով, որ այնտեղի շարժումը "կողմնորոշման" շարժում ա, հակառուսական տրամադրությունների շարժում ա, իսկ 2008թ.-ի Հայաստանյան շարժումը բացարձակապես այլ շարժում էր, ներազգային: Տարբերությունը ընդամենը էդ ա: Լավագույն ապացույցն էլ էն ա, որ այսքան տարի երբեք չանդրադառնալով Հայաստանում կատարվող իրադարձություններին, ամբողջ Եվրոպական լրատվամիջոցները, "հանկարծակի", "անխնա" լուսաբանեցին վերջերս Պուտինի դեմ իրականացված ակցիան: Դրանից երկու ամիս առաջ էլ, որոշ Եվրոպացի դիվանագետներ նույնիսկ թվիթերում էին քննադատել Մաքսային միության դեմ իրականացվող ակցիայից մասնակիցներին բերման ենթարկելը: