Նախ, փոք-ինչ անհասկանալի է, թե ինչու է Դավիթօղլուն միայն թուրք լրագրողների համար մամլո ասուլիս տվել: Էդ դեպքում ինչու Էդուրադ Նալբանդյանը լիբերալիզմի ցուցանք չի արել` երկու կողմերի համար ասուլիս տալու յուր մաստեր-կլասով: Մաքսիմում: Մինիմում. ինչու հայերի համար էլ ինքն ասուլիս չի տվել: Ինչեւէ. թուրքերի համար տված Դավիթօղլուի ասուլիսից առաձնացնենք երկու դրվագ: ա/.Դավիթօղլուն հոգեբանորեն հաղթահարվել է` Նալբանդյանի հետ բաց -անկեղծ հանդիպման արդյունքում: Ինչն է իր հերթին նշանակում է, որ` հայ ենք մենք` եղբայրներ, հայ ենք մենք: Ասել է, Թուրքիայում հաստատ հնարավոր չէր լինի երբեք նման բաց-սրտաբուխ հանդիպում, զի թուրք դիվանգիտական միտքը նման բաների ընդունակ չէ: Բայց նույնիսկ այդ դեպքում Դավիթօղլուն իր նման փիսոյական դիվանգիտություն է բանեցնում առ այն, որ աշխարհին ուզում է ասել`Ցեղասպանության հարյուր ամյակին, որպես ազգեր, մոտենում ենք հոգեբանորեն հաղթահարված: Համ էլ իմ այցն իզուր չէր, իմիտացիա չէր: բ/.Դավիթօղլուն իր ասուլիսում, փաստորեն եւ դե-ֆակտո ժխտել է թրքական մամուլում , մերում տիրաժավորված այն միտքը, որ Ղարաբաղի երկու շրջանների վերադարձի դիմաց իրենք պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանն: Ու դա արդեն համձայնեցված է: Չկա նման բան: Դե ուրեմն` -Սալամ, Ահմեդ: -Գյոռբագյոռ լինես Ահմեդ... Ներող` իմացախս թուրքերենն էսքանն է, զի" Ու ես էլ իմ հերթին մաստեր-կլաս տվեցի: