Կարծիք կա, որ սեռական ակտի ժամանակ մարդու օրգանիզմը շատ կալորիաներ է այրում, դա նրան թույլ է տալիս հրաժարվել սպորտդահլիճ այցելելուց կամ քնելուց առաջ քաղցրեղեն ուտել:
25Սակայն Ալաբամայի համալսարանից գիտնական Դևիդ Էլիսոնի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջին վիճակագրական մարդու մոտ այրվում է միջինը 21 կալորիա: Նրա հաշվարկներով՝ սեռական ակտը տևում է միջինը 6 րոպե: Ամեն բան կալորիայի վերածելու դեպքում ստացվում է՝ դա հավասար է ոտքով կարճատև զբոսանքի:
Էլիսոնը նաև պարզել է, որ դպրոցում ֆիզկուլտուրայով զբաղվելն անարդյունավետ է (դասերի ինտենսիվությունն ու տևողությունն անբավարար են): Եթե ավելացնենք նաև որոշ մարդկանց դասը բաց թողնելու սովորությունը՝ արդյունքում ճարպակալում ենք ստանում: Գիտնականը նաև հետևյալ եզրակացությունն է արել. քաշի արագ նվազումը և մեծ նպատակներ դնելը երբեմն արդյունավետ են լինում: Որոշ մարդկանց դեպքում ավելի լավ է՝ առավելագույն նպատակ դնել, ինչը նրանց հնարավորություն կտա ավելի շատ նիհարել:

mitq.am