Ախր, ես նոր հասկացա, որ իմ երկրում իշխող ռեժիմը գողություն է կատարել՝ վերջինս գողացել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում իմ ունեցած մասնաբաժինը՝ նրա հետ վարվելով այնպես, ինչպես ինքն է ցանկացել, թեև ես նրան որևէ լիազորություն չեմ տվել օտարելու այդ ՓԲԸ-ում ՀՀ ունեցած մասնաբաժնի՝ 20 տոկոսի իմ ենթաբաժինը: Իմիջիայլոց, այդ հարցում ինձ գլխի գցեց Ա.Պապյանը (Ժամանակ): Հասկանալի է, որ այսօր ես իշխող ռեժիմին և նրա ներկայացուցիչներին դատի տալ չեմ կարող, բայց դա չի նշանակում, թե նրանք դատի չեն տրվելու իշխանափոխությունից հետո: Իսկ այդ ժամանակ արդեն ես կհրավիրեմ ՀՀ մնացած քաղաքացիներին միանալու իմ հայցին: