1938 թ. շարունակվում էր մեծանուն գիտնական-լեզվաբան Հրաչյա Աճառյանի հարցաքննությունը, որն ուղեկցվում էր դաժան ծեծով: Այդ մասին Աճառյանը պատմել է նույն բանտախցում գտնվող համալսարանի դասախոս ընկերներին: 1939 թ. մարտի 7-ին կայացավ Հ. Աճառյանի դատավարությունը: Նրան մեղադրեցին համալսարանում դաշնակցական գաղտնի կազմակերպության անդամակցության եւ այլ հանցանքների մեջ՝ ենթարկելով վեց տարվա ազատազրկման: ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիան որոշեց նրա գործը վերադարձնել վերաքննության: Դրա համար նպաստավոր եզրակացություն էր ներկայացրել գլխավոր զինվորական դատախազի օգնական Գյոլեցյանը: Նույն թվի վերջին խոշտանգված եւ հիվանդ գիտնականը ժամկետից շուտ ազատվեց բանտարկությունից: