Այսօր ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին հարցնում են, թե ինքը գիտե՞ր, որ պետությունը 300 մլն դոլար պարտք է ունեցել «Հայռուսգազարդին», պատասխանում է, թե այդ հարցով դիմեք նախարարին, քանի որ դա իր գործառույթների մեջ չի մտնում:
Այսինքն, որ այս պատգամավորի աչքի առջեւ մարդ սպանեն, պիտի ասի՝ դիմեք ոստիկանությանը, իմ գործառույթների մեջ չի մտնում խանգարել, մարդ մեռնի, պիտի ասի՝ դիմեք բժիշկներին, իմ գործառույթների մեջ չի մտնում առաջին օգնություն ցուցաբերելը, Ղարաբաղը ծախեն, պիտի ասի՝ դիմեք ՊՆ-ին, իմ գործառույթների մեջ չի մտնում դա թույլ չտալը... Ուրիշ ի՞նչ ասեմ... Այսինքն, չի էլ պատկերացնում, որ ի պաշտոնե դա իր պարտականությունն է, իմանալ, տեղյակ լինել, պարզել, ճշտել: Իրանց միակ իսկական պաշտոնը ջայլամությունն է..