Մարդն ընդդեմ տանկերի

 

Եթե դուք չիմանայիք այս նկարի պատմությունը և տեսնեիք այն ձեր ֆեյսբուքյան էջին, գուցե բացի երկու վազող երիտասարդներից ոչ մի հետաքրքիր բան չնկատեիք և այդպես էլ մոռանայիք։ Այնինչ, եթե ավելի ուշադիր լինեք, կնակտեք, որ հետին պլանում երկու շատ տարօրինակ դետալներ կան։ Առաջին նման տարօրինակ դետալը նկարի աջ անկյունում երևացող տանկերի շարասյունն է։

 

Այսպես, արդեն հասկանալի է դառնում, որ այս մարդիկ հենց այնպես չեն վազում, այլ գլխիկորույս փախնում են տանկերից։ Այնուամենայնիվ, ամենակարևոր ու ամենաաննկատ մնացող դետալը նկարի ձախ անկյունին երևացող միայնակ մարդն է՝ տոպրակները ձեռքին։

 

Այո´, սա հենց այն անանուն մարդն է՝ Տյանանմեն հրապարակում 1989 թվականին արված հայտնի լուսանկարից։ Տանկերը, որոնք ուղղարկված էին, որպեսզի ցրեին ցուցարարների, բավականին երկար ժամանակ կանգ էին առել անորոշության մեջ՝ շնորհիվ այս քաջ մարդու արարքի։

 

Նկարի հեղինակը Թերրիլ Ջոնսն է, ով սկզբում մտածում էր, որ իր կադրն անօգուտ է, քանի որ համաշխարհային տարածում գտավ մեկ այլ լուսանկարչի կողմից արված լուսանկարը, որտեղ այս ըմբոստը անմիջապես տանկերի դիմացնն էր կանգնած և նա չհրապարակեց լուսանկարը մինչև 2009 թվականը՝ ի պատասխան շրջանառվող այն վարկածին, որ այդ մարդը պատահաբար էր հայտնվել տանկերի դիմաց՝ փողոցն անցնելիս։ Ջոնսի նկարի վրա արդեն պարզ երևում է, որ անանուն հերոսը վաղօրոք էր նկատել տանկերը և դիտավորյալ էր գնացել ու նրանց դեմն առել..

 

... մինչ այս մի հերոսը հավանաբար մոտակա հանրային զուգարանն էր փնտրում՝ տանկերի առաջացրած սարսափից։