Ստյոպա Սաֆարյան, քեզ գրում եմ որպես լավ բարեկամի, որպես հուշում:

Կարդացի հայտարարությունը, որ դու և Անահիտ Բախշյանը մտադիր եք դատի տալ ՛՛Ինչ, որտեղ, երբ՛՛ հաղորդաշարի կազմակերպիչին և հեռարձակողին, որպեսզի պարտադրեք հայաֆիկացնել կամ դադարեցնել հեռարձակումը:

 

Որքան տեղյակ եմ, հեռուստաընկերությունները իրավունք ունեն իրենց եթերի որոշակի տոկոսը հեռարձակել օտար լեզուներով: Որքան ինձ հայտնի է՝ Կարեն Քոչարյանի հաղորդումը միակն է հայկական հեռուստաեթերում, որը հայերեն չէ, հետևաբար օրենքի առումով այն լիովին օրինական դաշտում է:

 

Արժե՞ արդյոք մտնել մի պրոցեսի մեջ, որի ելքը կանխորոշված է: Օրենքով թույլատրելի է ունենալ օտարալեզու հաղորդումներ: Արդյունքում լինելու է միայն աղմուկը: Իսկ աղմկելու համար մեր երկիրը այնքա՜ն պրոբլեմ ունի:

 

Անգամ եթե նպատակն աղմուկ ստեղծելն է՝ աղմուկի դեպքում ձեր քայլի օգտակար գործողության գործակիցը չեմ հասկանում: Երբ CNN-ի հաղորդումները պետական համաֆինանսավորմամբ օրը 24 ժամ եթեր էր հեռարձակվում անգլերեն լեզվով, ոչ մեկը ձայն-ծպտուն չէր հանում: Բայց չգիտես ինչու աղմուկ է բարձրացել մի հաղորդման համար, որը հեռարձակվում է տարվա մեջ ընդամենը 24 ժամ, և ինքնին շատ ինտելեկտուալ, ուսուցողական, նորմալ ծրագիր է:

Այսքանը:

 

Վարուժան Բաբաջանյան