Չարիքը գոյություն չունի: Բռնությունը չկա: Կա միայն իշխանությունը: Իշխանությունը միակ կազմակերպող սկզբունքն է տիեզերքում: Միայն իշխանությունն է ապրիորի իրականությունը: Ցանկացած բռնություն այլ բան չէ, քան իշխանություն կիրառելու փորձ: Բռնությունը հենց իշխանությունն է: Եվ եթե մենք որևէ բանից վախենում ենք, ապա դա տեղի է ունենում այն պատճառով, որ ինչ-որ մի ուժ իր իշխանությունն է տարածում մեզ վրա: Մենք բոլորս փափագում ենք ազատվել այդպիսի վախերից…