Երբ որևէ միջազգային կազմակերպություն որևէ կեղտ է գրում Հայաստանի մասին, կազմակերպությունը դառնում է սիրված ու արդար, նյութը դառնում է իշխանության ղեկի համար պայքարողների մատի փաթաթանը, անկախ նրանից, ում ականջներն են երևում հրապարակված նյութի հետևից։

Երբ նույն կազմակերպությունը հրապարակում է զեկույց, համաձայն որը Հայաստանում վիճակը զգալի բարելավվել է, արագ արխիվից հանվում են հին կեղտոտ նյութեր, որ հանկարծ Հայաստանի բնակչության առաջ քարոզվող կարծիքը, որ Հայաստանը քանդվում է, աշխարհի վերջը մոտ է, ու միակ փրկիչները հենց այդ իշխանության համար պայքարողներն են։ Ինչքան կեղտը շատ, էտքան ավելի մեծ հավանակությունը, որ նյութը կդառնա հերթական մատի փաթաթան, միայն թե դրական լուրը չզբաղեցնի հիմնական լրահոսը։

Երբ Forbes-ը հրապարակում է բիզնես վարելու լավագույն պետությունների ցանկը, որտեղ Հայաստանը գրավում է ԱՊՀ լավագույն դիրքը, ԲՀԿ ականավոր գործիչները շրջանառության մեջ են դնում անհասկանալի չափանիշներով կազմած նույն Forbes վարկանիշը աշխարհի վատագույն երկների, որտեղ նշված է Հայաստանը։

Երբ Transparency International-ը զեկույցում նշում է, որ Հայաստանը ԱՊՀ ամենաոչկոռումպացված պետությունն է, անմիջապես զուգահեռ տիեզերքում բնակվող ՀԱԿ ականավոր գործիչները կազմում են հարցապնդում, որի անվանումը դնում են. «Համատարած և համակարգված կոռուպցիա»։

Նպատակը. ամեն կերպ լրատվականների, սոց. ցանցերի միջոցով մարդկանց մեջ սերմանել, գուրգուրել ու փայփայել այն միտքը, որ Հայաստանը ճահիճ է, որտեղ հույս չկա, ամեն ինչ վատ է, շուտով պատերն էլ կքանդվեն նրանց գլխին, ովքեր կմնան առաստաղի տակ։