Դեկտեմբերի 2-ի երիտասարդների ցույցը կարելի է նոր ֆենոմեն համարել, որը իմ կարծիքով դեռ լավ չի գիտակցվում: Պատահական չի, որ այդ երթը չուներ կուսակցական բնույթ, չնայած նրան, որ կային տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Կարևոր է նաև այն, որ հիմնականում երիտասարդներ էին և մեծ թվով աղջիկներ: Աղջիկների առկայությունը նման ակցիաներն ավելի է սոցիալականացնում: Իմ կարծիքով հանրային գիտակցության մեջ տեղաշարժ է կատարվում: Դա ազգայնական նոր շարժման նախերգանք էր, սակայն դա մինչև հիմա մեզ մոտ հանդիպող ոչ թե “ցեղային կամ էթնիկ ազգայնականության” դրսևորում էր, որը հատում է պատականության ձեռք բերման առաջին փուլին, այլ “պետական ազգայնականության”, որը կարելի է անվանել նաև “քաղաքացիայան ազգայնակություն”: Ովքեր քաղաքագիտական կամ հասարակագիտական տերմինոլոգիային ծանոթ են, կհասկանան, թե ինչ նկատի ունեմ: Որքան էլ դաժան չհնչի, “պետական ազգայնակությունը” ձևավորվում է քաղաքացիական պատերազմների արդյունքում: Քաղաքացիական պատերազմի բովով չանցած հասարակությունները երբեք չեն կարողացել հասուն հասարակություններ դառնալ:
Հայաստանում ավելի է ուրվագծվում քաղաքացիական պատերազմի ուրվագիծը, որը կամաց-կամաց ավելի հստակ տեսք է ձեռք բերում: