Վերջին շրջանում ադրբեջանական կողմից եկող սպառնալիքները ինչ-որ մի քիչ պակասել են, համենայնդեպս ադրբեջանցի քաղաքական գործիչները համեմատաբար ավելի զուսպ են դարձել իրենց արտահայտություններում ու գնահատականներում... Ադրբեջանցի քաղաքագետների մի խումբ էլ ուղղված է' բացատրելու ադրբեջանական ներքին լսարանին, թե իբր Պուտինի այցը Հայաստան սոսկ տնտեսական բնույթի է և իր մեջ հակաադրբեջանական տարրեր չի պարունակում' միաժամանակ դեմագոգիկ կերպով թմբկահարելով, թե իբր ներկայումս ռուս-ադրբեջանական հարաբերություններին ոչինչ էլ չի եղել... Ադրբեջանի միլլի մեջլիսի Փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն էլ հայտարարել է, որ հայկական կողմը ավելի կառուցողական է դարձել բանակցություններում, քան առաջ...