- Ներմուծվաղ գազի սակագինը այլևս չի ունենալու մաքսատուրքի տեսքով հավելում ու վերադառնալու հին՝ 1000 խ/մ-ի դիմաց 180 դոլարին: Մաքսատուրքը կվերանա նաև ներկրվող նավթամթերքից:

- Հայաստանը ռոււսական զենք ձեռք կբերի Ռուսաստանի ներքին գներով:

Իհարկե, կա որոշակի սկեպսիս, որ մեր փառապանծ կառավարությունը մի պատճառ կարող է մոգոնել, որպեսզի գազի ու էլեկտրոէներգիայի գինը չիջեցնի, բայց դե իմ համեստ կարծիքով, անգամ մերոնք այդքան ցիննիկ չեն, որպեսզի նման բան անել:

 

 

Զենքի մասով էլ վստահաբար կսկսեն պատմել, որ իրականում դա կապ չունի, զենքը զիբիլա, անորակ ա և այլն...

Ինչևիցե, եթե հաշվում ենք մենակ այս մի քանի կետերից ակնկալվող խնայողությունների դրամային արտահայտումը, ապա բարդ չէ հասկանալ, որ մենակ մի տարվա կտրվածքով այս որոշումների ուժի մեջ մտնելու պահից, խոսքը կգնա տասնյակ և անգամ հարյուրավոր միլլիոն դոլարի խնայողության մասին:

Միևնույն ժամանակ, դեռ ոչ մի տեղ հոդաբաշխ բացատրություն չեմ տեսել, թե կոնկրետ ինչում ենք կորցնում մեր սուվերենությունը (ավելի շատ, քան արդեն կորցրել ենք) ու էլ չխոսամ «այլընտրանքի» մասին, երբ ստանում էինք տասնյակ միլլիոն դոլարների գրանտեր, որոնք հայտնի չէ թե ուր էին գնում ու ինչով էին օգուտ տալիս հասարակ ժողովրդին: