Հիվանդը շրջվեց դեպի բժիշկը, մինչ վերջինս պատրաստվում էր հեռանալ զննման սենյակից, և ասաց.

- Բժիշկ, ես վախենում եմ մեռնելուց: Ասա՛ ինձ, ի՞նչ կա մահվան այն կողմում:

Բժիշկը հանդարտ պատասխանեց.
- Չգիտեմ:

- Չգիտե՞ք: Չէ՞ որ դուք քրիստոնյա եք, դուք պե՛տք է իմանաք, թե ինչ կա մյուս կողմում:

Բժիշկը բռնել էր դռան բռնակը, երբ դռան մյուս կողմից ճանկռտոցի և նվնվոցի ձայն լսվեց: Դռան բացվելուն պես մի շնիկ ներս ցատկեց ու խանդավառությամբ վազեց դեպի բժիշկը:

Դառնալով հիվանդին' բժիշկն ասաց.

- Տեսա՞ր իմ շնիկին: Նա երբեք այս սենյակում չէր եղել,
չգիտեր' ներսում ինչ կա: Նա գիտեր միայն մեկ բան. որ իր տերն այստեղ է, և երբ դուռը բացվեց, նա առանց վախենալու ներս ցատկեց:

Ես շատ քիչ բան գիտեմ այն մասին, թե ինչ կա մահվան այն կողմում, բայց մեկ բանում վստահ եմ.

Ես գիտեմ, որ իմ Տերն է այնտեղ, իսկ դա ինձ բավարար է: