Երեկ Տիգրան Ուրիխանյանը անսահման զարմանում էր թե ինչպես կարելի բյուջեից այդքան գումար տալ խաղին։ Հետաքրքիր է, գիտի այրդյոք պարոն Ուրիխանյանը թե քանի անգամ ավել գումար է տրվում տարբեր խաղերին' բասկետբոլ, ձեռքի գնդակ, խոտի հոկեյ և այլն։ Այս խաղաձևերը երբեք ոչ մի դիվիդենտ չեն բերել պետությանը։ Այդ գումարները տարիներ շարունակ տրվել են միայն նրա համար, որպեսզի իր հարազատ կուսակցությունն ու ամենաքաղաքական կուսակցության ղեկավարը իրենց անձնական PR-ն անեն։

 

 

Բայց ինչպես կարելի է այս ծանր իրավիճակում, երբ մենք 1996թ հետո ոչ մի օլիմպիակամ չեմպիոն չենք ունեցել, այդքան գումարները ծախսել անձնական PR-ի համար, այն էլ անարդյունք։ Բայց աաաաաայդքան շատ ծսխս։ Իհարկե ես հեռու եմ այն մտքից, որ եթե մեր բասկետբոլիստները, վոլեբոլիստները, վատերպոլիստները ոչ մի արդյունք չունեն, պետք է կտրել այդ խաղերի ֆինանսավորումը։ Ես հո «դիշովի» պոպուլիստ չեմ։