Անգլիացի հայտնի ֆիզիկոս Մայքլ Ֆարադեյը գրասեղանի ետևում նստած Աստվածաշունչ էր կարդում: Ընկերը ներս մտնելով և տեսնելով գլուխը բռնած Ֆարադեյին, վախեցած հարցրեց. «Քեզ ի՞նչ է եղել: Քեզ վա՞տ ես զգում»:
Ֆարադեյը պատասխանեց. «Ոչ, ո՛չ, դա՛ չէ: Ապշում եմ, թե բազում կարևոր հարցերի շուրջ մարդիկ ինչու են նախընտրում դեգերել անգիտության մեջ, երբ Աստված նրանց նվիրել է այսպիսի հրաշալի Հայտնության գիրք»: