ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ Այսօր Հայաստանը մասնակցեց այն ջրբաժանին, որով սահմանի մի կողմում քաղաքացիների մարդկային արժանապատվության, ազատությունների, ժողովրդավարության, հավասարության, իրավունքի գերակայության հարգանքի և մարդու իրավունքների պահպանումն է, մյուս կողմում՝ քաղաքացիների իրավունքների տրոհումը իշխանություն ունեցողների և չունեցողների միջև, առաջիններին՝ բոլոր իրավունքները, իշխանություն չունեցող քաղացիներին՝ բոլոր պարտականությունները, գումարած իշխանության արտաքին պարտավորությունների բեռը: Հայաստանը դեռ կարող էր ընտրել և ընտրեց ջրբաժանի՝ հավասար իրավունքների հակոտնյա տարբերակը: Հայաստանի իշխանությունները խոստովանեցին, որ իրենք չեն կարող հավասար իրավունքների երկիր ստեղծել, որ Հայաստանի կարևորագույն արժեքները ֆիզիկական, ֆինանսական, վարչական ուժի կիրառման բացարձակեցման արժեքներն են: Դրանով Հայաստանը համաձայնեց նաև խաղի այն կանոններին, որ իր՝ որպես երկրի, հետ վարվեն նույն կերպ: Անձամբ ես շատ տխուր եմ: