Վառ օրինակ...

Այսօր հերթական անգամ հերթական երեւանյան համաժողովում հերթական կոկիկ հագնված եվրոպացի պաշտոնյան հերթական անգամ գովում էր մեզ՝ ՙՀայաստանը վառ օրինակն է ճիշտ քաղաքականության, թե ինչպես կարելի է համադրել ՆԱՏՕի հետ գործակցությունը այլ երկրների հետ համագործակցության հետ եւ այլն եւ այլն...՚: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայաստանցիների պատմական առաքելությունն այս աշխարհում՝ ամեն ինչի վառ օրինակ լինելն է... Ու մտածում ես՝ չեմ ուզում լինել վառ օրինակ, ուզում եմ պարզապես մարդավարի ապրել...