Պուտինի այցը գնալով մերկացնում է մեր պետության խայտառակ կացությունը: Ինչպես շատ դիպուկ նկատել է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, եթե կարողնան այնպես անեն, որ Պուտինը տարին երկու անգամ Գյումրի այցելի, ապա 5 տարի հետո Գյումրին ամբողջովին կբարեկարգվի ու բոլոր կենսական նշանակության հարցերը կլուծվեն:
Ու իրոք խայտառակություն է, որ պետք է Պուտինը գա, որ մեր ձրիակեր ու հանցավոր իշխանությունները իրար գան ու գոնե ասֆալտ փոխեն: Փաստորեն ստացվում է, որ մեր գալստուկավոր դեգեներատների ստրկամետ հոգիները այնքան նվաստ են, որ նրանց համար սեփական քաղաքացին, շարքային գյումրեցին գոյություն չունի, իսկ այ երբ գալիս է Պուտին պապան, աֆֆալ էլ կփռեն, շենքերն էլ կբարկարգեն, տո պետք եղավ ինտիմ ծառայություններ էլ կառաջարկեն:
Այ ողորմելիներ, մի քիչ թասիբն ի՞նչ ա որ չունեք: Իհարկե լավ է, որ գոնե Պուտինի գալը մահանա է դառնում, որ խեղճ լեննականցիների կյանքը մի քիչ հեշտացնեք, բայց ես որպես այս երկրի քաղաքացի նվաստացած եմ զգում ինձ ձեր վասսալային վարքի ճչունությունից: Մխիթարանքն այն է, որ այս պիղծ, քնող ու դավաճան սրիկաները պատմության մեջ են մնալու ու հազար տարի էլ անցնի, գալիք սերունդները հայհոյելու են սրանց: