Նայում եմ Թումանյանի լուսանկարին: Կորացած, ճերմակած իմաստուն ծերունի... Մինչդեռ ընդամենը 54 տարի է ապրել, կես դար: Բայց որքա՜ն բարություն, ազնվություն, իմաստություն կա հոգնած նրա աչքերում...
Նրա տարիքին եմ արդեն, բայց կարծես սովորական ու միամիտ երեխա լինեմ այդ զարմանահրաշ հանճարեղ Մեծ լոռեցու կողքին: Մարդ, որ իր ողջ կյանքն ապրել է լույս տալով ու կամաց-կամաց սպառվել...
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել'լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
Եվ ամենազարմանալին՝ մահից առաջ ցավով խոստովանել է, որ ժամանակ չի ունեցել լրջորեն զբաղվելու գրականությամբ:
Ամեն անգամ հիշելիս խոր ցավ եմ զգում. բացի Արտավազդից, որ 1918 թ. 24 տարեկանում զոհվել էր Վանում, մյուս երեք արու զավակները գնդակահարվել, սպանվել են խորհրդային ռեժիմի կողմից՝ 1938-39 թվականներին...