Խնդրում եմ նշեք այդ գործարանի տեղը և խնդրում եմ բարեխոսեք' ես կգնամ այնտեղ կաշխատեմ ու խոստանում եմ, որպես բոնուս ամիսն էլ մեկ գիշերը նույն գործարանում պահակ կաշխատեմ (Անվճար):
Նաև ասեմ ձեզ, որ նույն խնդրանքով ձեզ կարող ա դիմեն նաև Աժ պատգամավորները, մտածեք ոնց եք տակից հելնելու: Խոստանում եմ նաև, որ եթե այնուամենայնիվ իմ թեկնածությունը առաջ գցեք, ամսական ձեզ կուղարկեմ 100 000 դրամ ատկատ՝ աշխատանքի տեղավորելու համար (ասում են դա ընդունված բան ա):
Իսկ եթե ավելի լուրջ, հարգելիներս, հասկանում եմ, որ ՀՀԿ-ական եք ու ձեր ստացած 90 000 դրամը պետք է մի ձև արդարացնեք, բայց դա չի նշանակում, որ պետք է պատմեք «Վասիլիսան Հրաշքների երկրում» հեքիաթը:
Ես գիտեի, թե մենակ Հոկտեմբերյանում կարաս ինչ-որ բանի տակ մնաս, բայց պարզվում է ՀՀկ-ում էլ մեկ մեկ ՀՀԿ-ի «տակ» են մնում:
Շատ հաճելի է, որ ձգտում եք նմանվել Գալուստ Սահակյանին, բայց մի մոռացեք՝ «Գալուստ Սահակյան չեն դառնում, Գալուստ Սահակյան ծնվում են»: