Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, մեր նախատատի ապրած հոգետրավմաները, ապրումները, մտքերն ու հույզերը կարող են ազդեցություն ունենալ մեզ վրա, որ դրանք կարող են մեր կյանքի սցենարը, մասնագիտության ընտրությունը, ամուսնությունը, ժամանցը և այլ կարևոր իրադարձություններ կանխորոշել մեր կյանում:

Մենք շատ ավելի սերտ են կապված բազում թելերով մեր նախնիների հետ, քան ենթադրում ենք:

Թեև հոգեկան հիվանդությունների և նևրոզների ժառանգական բնույթը դեռևս բացահայտված չէ կամ լիովին բացահայտված չէ, այնուամենայնիվ պարզ է, որ ծնողի և երեխայի հոգեկան վիճակները գտնվում են սերտ կապի մեջ: Խոսքը վերաբերվում է ոչ միայն ծնողից ստացված դաստիարակության արդյունքում երեխայի մոտ ձևավորված կարծրատիպերին, կոգնիտիվ մոդելներին, այլ նաև հուզական և մտածողության ձևերի անգիտակցական փոխանցմանը, որն էլ իրականցվում է ծնողի հետ անգիտակցական նույնականացման միջոցով:

Ծնողի հոգեկան տրավմաները իրենց ազդեցությունը կարող են ունենալ երեխայի հոգեկանի վրա: Հոգետրավմաները, փոխանցվելով մի սերնդից հաջորդին, նաև տրանսգեներացիոն կրկնությունների պատճառ են հանդիսանում: Այսինքն՝ գիտակցական և անգիտակցական նույնականացման միջոցով կյանքի սցենարները փոխանցվում են մի սերնդից մյուսին: Հոգետրավմայի տրանսգեներացիոն փոխանցումը արտահայտվում է նախնիների տրավմատիկ փորձը կրկնելու անգիտակցական մղումով:

www.med-practic.com