Քիչ առաջ կարդում էի նախագահի մամուլի քարտուղարի արձագանքը՝ Վարդան Պետրոսյանի կալանավորման փաստին։

Եթե մի կողմ թողնենք Արմանի խոսքի դիվանագիտական ձևակերպումներն, ապա ինձ մոտ տպավորություն է ձևավորվել, որ Սերժ Սարգսյանն առնվազն դեմ չէ, որպեսզի սիրված դերասանը հայտնվի ազատության մեջ, ասել է թե՝ փոխվի նրա խափանման միջոցը։
Գիտեմ՝ շատերի կողմից քննադատվելու եմ, բայց վստահ եմ, որ Վարդանի ազատազրկումն՝ ոչ թե քաղաքական պատվերի հետևանք է, այլ՝ արատավոր դատաիրավական համակարգի, որը մարդ «նստացնելը» կարևոր «առաքելություն» է համարում։
Ես կարծում եմ, որ մեր նախագահը նույնպես գնահատում է Վարդանի տաղանդն և իր հեղինակությունը կօգտագործի՝ նրա խափանման միջոցը փոխելու հարցում՝ առանց քննության ընթացքը ուղղորդելու կամ՝ զոհերի հարազատների ցավը խորացնելու։