Վարդան Պետրոսյանի հետ կատարվածը ակնհայտորեն օգտագործվում է ռեժիմի կողմից, որպես հաշվեհարդար քաղաքացիական կեցվածք ունեցող արտիստի նկատմամբ: Այս պարագայում Վարդանին և արդարադատությանը կարող է ռեալ օգնել միայն տուժող կողմը ինչքան էլ որ տարօրինակ լինի: Հանուն արդարադատության տուժողները պետք է հրապարակեն ողջ իրականությունը, որովհետև դրա կարիքն ունեն բոլորը: Խորապես ցավակցելով մահացածների հարազատներին կոչ եմ անում օգնել Վարդանին, որ նա կրի իր արժանի պատիժը, ոչ թե այն, ինչ կմոգոնի նրա համար խամաճիկ դատաիրավական համակարգը