Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով հարցաքննվել է նաեւ Հայկական 2-րդ հեռուստալիքի «Չէին սպասում» հաղորդման հեղինակ եւ վարող Սուրեն Շահվերդյանը:
Նա կանչվել է հարցաքննության, քանի որ մինչ վթարը եղել է Վարդան Պետրոսյանի հետ: Սուրեն Շահվերդյանը հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը.
- Սարալանջ գյուղում գտնվող իր առանձնատանն ենք եղել, նկարահանել ենք մեր հաղորդումը՝ «Չէին սպասումը»: Մենք իրենից շուտ ենք դուրս եկել, ժամը 18.00-ին, ինքը՝ ավելի ուշ:
Նա նշեց, որ ալկոհոլ չեն օգտագործել, որ դերասանը կատեգորիկ ալկոհոլ չի օգտագործում իր ներկայացումներից առաջ, իսկ հաջորդ օրը նրա «Ամեն երկուշաբթի» ներկայացումն էր....