Գլոբալ գործընթացներ են սկսել, որոնք Հայաստանի վրա կարևոր ազդեցություն են ունենալու: ԱՄՆ-ն ու Իրանը բանակցություններ են վարում ԵՄ-ի մասնակցությամբ, Իսրայելը կտրականապես դեմ է գործընթացին: Էսօր Քերին Ժնև մեկնելուց առաջ գնացել է Իսրայել ինչ որ բան համոզի Բիբիին, բայց չի հաջողվել: Ու ոնց հասկանում եմ Իսրայելի անհանգստության հիմնական պատճառը ատոմային զենքն է, քանի որ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում Իսրայելն էլ իր ատոմային արսենալից է հրաժարվում:

Եթե պայմանագիր ստորագրվեց Իրանի հետ, ապա Իրանը նոր դեր ձեռք կբերի տարածաշրջանում, շատ հարցերում էլ կարող է փոխարինել Թուրքիային: Հայաստանի դերն էլ կփոխվի: Եթե իրանի մոտեցումները Արցախի շուրջ շարունակեն նույնը մնալ, ապա դրանից ահագին բաներ կարելի է շահել: