Եթե միջնադարում հերոսը սիրահարված ասպետն էր, որը պատրաստ էր իր կյանքը զոհել հանուն իր սիրած էակի: 19-րդ դարում հերոսը ազգային-ազատագրական պատերազմի մարտիկն էր, ով պատրաստ էր զոհել իր կյանքը հանուն իր երկրի ազատության: 20-րդ դարի սկզբին հեղափոխականն էր, ով պատրաստ էր զոհվել հանուն շահագործվող դասակարգի ազատության: Մեր օրերում հերոսություն է համարվում քննադատողական ստատուսներ գրելը... և աբդսուրդ վարքը: Որքան անտրամաբանական և անիմաստ է վարքը այնքան այն ներկայացվում է հերոսություն:

Ախր, ժամանակին կային ադեկվատ, խելացի մարդիկ, ովքեր հասկանում էին աշխարհը, տեսնում էին հետևանքները: Նրանցից շատերը ուզում էին փոխել ու դարձնել աշխարհը ավելի լավը: Ուր են նրանք?... Նրանք չկան: Նրանք անհետացան աստիճանաբար և ոչ ոք չնկատեց դա: Հիմա ամեն ինչ խառնվել է: Մարդիկ ուզում են տարբերվել: Մարդիկ իրենք իրենց համար ստեղծում են 'խելացի մարդկանց": Հիմա ավելի ու ավելի հեշտ է ենթադրել արարքների իմաստը, քան հասկանալ դրանց բուն էությունը: Մարդիկ փորձում են ամեն մի շիզոֆրենիկի արարքների մեջ վերամբարձ տրամաբանություն գտնել: Նույնիսկ ամենառացիոնալ տրամաբանությունը, որքան էլ այն հիմնավոր լինի, պարզապես ստեղծվում է որպես սոցիալական առասպել: Մարդկանց մեծամասնությունը սոցիալական առասպելի և հերոսի կարիք ունի, որը կարող է լինել ուղենիշ: Հին հերոսները անիրավացիորեն վարկաբեկվել են, իսկ նորերը անբնական են ու կեղծ...

Ցավոք, ինտերնետը ցույց է տալիս, թե տրամաբանող մարդիկ բացարձակ փոքրամասնություն են: Միգուցե պատճառը նրանում է, որ տրամաբանող մարդիկ չեն գրում կոմենտներ, նրանք պարզապես լուռ մեծամասնություն են: Պատճառը միգուցե այն է, որ ցանկացած լուրջ ու հիմնավոր հարցադրմանը կստանաս, անլուրջ ու հիստերիկ պատասխան:
-Սրան մի լսեք, էսի ծախված ա:
-Արա, դու լավ չես ջողկում...

Մարդկանց մի մասը հակված է հավատալու որ "իշխանությունները" փչացրեն են մեքենայի արգելակները, բայց բացարձակապես չի հավատա, թե վարորդը խմած էր:
Մարդիկ պատրաստ են քվեարկել այս կամ այն քաղաքական գործչի համար միայն այն բանի համար, որ վերջինս հացադուլ է անում:
Որքան աբսուրդային և իռացիոնալ է վարքը, այնքան ավելի ոգևորող վայնասուն է բարձրանում: Իսկական և հեռու գնացող նպատակներ ունեցող մարդիկ շատ զգուշորեն և հմտորեն վերահսկում են գործընթացը, այնինչ վիրտուալ ամբոխի առանձին-առանձին ցանկացած անհատ համոզված է, որ գործում է ինքնուրույն և իր խղճի կամոք: Ու ամենակարևորը վիրտուալ տարածքում իրենից ոչինչ չներկայացնող ցանկացած անձ կարող է ամեն ինչ անել և ասել, քանի որ նա պաշտպանված է կոլեկտիվ անպատասխանատվության վահանով: Այդ անպատասխանատվությունը ստեղծում է ինքնավստահության պատրանք և թունելային մտածողություն:

Դրա արդյունքը լինում է այն, որ ցանկացած հիմնախնդիր ունենում է իր մեղավորը՝ օլիգարխները, իշխանությունները, ընդդիմությունը, գրանտակերները, Ամերիկան, ռուսները...
Բոլորը մեղավոր են բացի մեզանից...
Երբ հարևանդ գիշերվա կեսին միացնում բարձր երաժշտություն, կասկածում եմ, որ ամերիկացիներն ու օլիգարխներն են մեղավոր (եթե իհարկե հարևանդ օլիգարխ չի):
Երբ վարորդը ծխում է երթուղայինում, հաստատ ռուսական КГБ-ի մատը խառը չի:

Միգուցե տրամաբանող և խելացի մարդիկ հիսաթափվել են սոցիալական վիրտուալ աշխարհից: Նրանք զբաղված են սեփական հանապազօրյա հացի վաստակելով, սեփական ընտանիքի հոգսերով, մեծ հաշվով գիտակցում են, որ այն ամենը ինչը անմիջականորեն չի ազդում իրենց վրա ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Միգուցե խելացի մարդիկ իրենք իրենց մեջ հասկացել են, որ աշխարհը չի փոխվելու, բայց չեն կարող խոստովանել դա: Խելացի մարդիկ ենթագիտակցաբար զգում են, որը այն վիրտուալ աշխարհը փորձում է հրամցնել , շատ քիչ ընդհանրություն ունի իրական աշխարհի հետ: Վիրտուալ աշխարհում գործում են էգոիստական շահերը, իսկ իրական աշխարհում չեն դադարել գործել ֆիզիկայի օրենքները:
Վերջերս հեռուստալիքներից մեկի վազող տողով կարդացի. "Մոնիկա Բելուչին սիրավեպ չի ունեցել ադրբեջանցի միլիարդատիրոջ հետ':

Մի պահ պատկերացրեցի, թե ինչ մտքեր կունենա Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչը, ով կկարդա այս տեղերը: "Ով է էդ Մոնիկան, ինչի պետք է ունենար սիրավեպ մեկի հետ, բայց չի ունեցել..." ինչու ինչ-որ մեկը Երևանում իր պարտքն է համարել իլուր հայոց աշխարհին տարածել այս փառավոր լուրը: Ոչ մեկի մտքով չի անցնում վազող տողով գրել. "Մոնիկա Բելուչին սիրավեպ չի ունեցել կարմրակոթցի տրակտորիստ Համազասպի հետ'..., իսկ դա ավելի հետաքրքրիր կլիներ, քանի որ հաստատ գյուղում բարոյաքաղաքական դիսկուրս կտարածվեր:
Որքան էլ վիրտուալ աշխարհը փորձի վերափոխել մարդկանց, արևմտականացնել, լիբերալականացնել, դարձնել քաղաքական ակտիվիստ կամ սեռական պասիվիստ, միևնույն է ոչինչ չի ստացվելու: Միևնույն է կարկուտը գյուղացու համար մնալու է ավելի կարևոր, քան բոլոր կուսակցությունները իրար հետ վերցրած:

Կյանքը հասկացող մարդիկ իրենք են ստեղծում իրենց աշխարհը, չեն սպասում, որ բարի քեռին կգա ուղղաթիռով ու բոլորին ցույց կտա կինո:
Բայց կամ մի մեծ բայց, երբ հարթակից հեռանում են խելացի մարդիկ, նրանց փոխարինում են շիզոֆրենիկները, որոնք այլ պարագայում ոչ մի շանս չունեին: Իսկ շիզոֆրենիկների միակ արդարացումը ինքնազոհությունն է ու ինքնահերոսացումը: Կեցցե ցնդած հերոսների դարը...

Վահե Գալստյան. ֆեյսբուք