Ինձ համար որևէ նշանակություն չունի, թե ով «կընտրվի» Արարատի քաղաքապետ՝ ԲՀԿ-ականը, թե ՀՀԿ-ականը: Բայց որպես այս երկրի քաղաքացու ինձ «հաճելի» չէ, որ ընտրություններից առաջ քաղաքապետի ՀՀԿ-ական պաշտոնակատարը հանկարծ հումանիզմի մեծ զգացումով է լցվում չունևոր համաքաղաքացիների նկատմամբ և նրանց գումար է բաժանում: Հեչ «հաճելի» չէ, որ 10-15 հազար բնակիչ ունեցող քաղաքի իբրև թե տոնը մեկ շաբաթ է տևում՝ մրցակցին զրկելով նախընտրական հանդիպում անելու հնարավորությունից: Ու նման բաները պատասխանատուների կողմից լուրջ չեն ընկալվում: Միաժամանակ տհաճ է, երբ թեկնածուներից մեկը լրագրողի հարցերին պատասխանելու փոխարեն ասում է՝ հարցերիդ պատասխանները ստացիր էս ինչից. ինչ է, եթե արտերկրի պատվիրակություն ընդունի կամ ինքը գնա դուրս, էլի նույնն է անելո՞ւ… Մի խոսքով լիքը աննորմալ բաներ կան հայոց լեռան անունը կրող քաղաքում…