Խորհրդային Միության դաժան փլուզման եւ այսօրվա Ռուսաստանի կողմից ճնշումների եւ այլ անհեթեթությունների պատճառը նույնն է: Սնանկության հասցնելով համայնավարության եւ սոցիալական արդարության գաղափարը, որը տասնամյակներով միավորում էր միլիոնավոր մարդկանց, "կոմերսանտների" վերածված նախկին "կոմիսարներն" ու կոմսոմոլ-ԿԳԲ-ականները փախել են հակառակ' կապիտալիստական ճամբար: Սակայն բնավորություն դառձած սուտն ու կեղծավորությունը ստիպում է այդ նենգափոխ եղածներին շարունակել ձեւանալ ու ստել: Ու եթե Ռուսաստանի խաբեբաները, իրենց դիզած միլիարդները Ամերիկայում պահելով' փնովում ու անիծում են նույն Ամերիկան, ձեւանալով "ուղափառ պատրիոտներ", ապա մեր տնաբուծ օլիգարխիկները իրենց թալանից փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել մե'կ կեղծ "նժդեհությամբ", մե'կ "եկեղեցասիրությամբ", մե'կ "ռուսամետությամբ": Խորհրդային Միության ծաղրանկար հանդիսացող Մաքսային միությունը հենց այս ստերի, կեղծիքների ու ստորությունների պահեստն է, իր գերագույն պահեստապետով, փշալարերով, վարժեցված շներով ու ամեն մի "զոնայում" անխուսափելի գող-գողականներով: Հայաստանում այս օրերին անց են կացվում այս շքերթի առաջին փորձերը...