Նորից ահազանգեր են ստացվում Ավանից: Տարոն «գեղեցիկ»-ի արալեզ-ֆլամինգոները զանգում են աներձագի ընտրությունների ժամանակ «ցուցակագրված» «ընտրողներին» ու ճշգրտումներ կատարում: «Արքան» հիմա էլ կաշվից դուրս է գալիս պատրոնի պլակատը ընտրացնելու համար: Առանց կատակի, գնալով ավելի եմ հարգում Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, չնայած կառավարման ընթացքում թույլ տված որոշ սխալներին /կրպակներ, բացօթյա առեւտուր եւ այլն/: Չեմ մոռանա, թե ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ նա քանիցս Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին հասկացրեց ու լսացրեց, որ ինքը մենեջեր է' Երեւանի կառավարիչ, այլ ոչ թե նրանց համար ձայն բերող: Ու թքեց հեռացավ, չցանկանալով այս մեկի նման գզիրի նման դռնեդուռ ընկնել ու սրտաճմլիկ' 3 մանեթանոց լացով ձայն բերել կուսակցության համար: Ասածս այն է, որ մարդ ողնաշար պետք է ունենա: Դրա համար են նրան հարգում' անկախ հայացքների տարբերությունից: