Ֆեյբուքում հարյուրավոր, հազարավոր կարծիքներ են արտահայտվում սիրելի դերասան Վարդան Պետրոսյանին սատար կանգնելու, նրան առողջություն մաղթելու մեծագուն ցանկությամբ։ Եվ դա բնական է. Վարդան Պետրոսյանը ոչ միայն մեծատաղանդ դերասան է, իր արվեստի մեջ գրեթե անկրկնելի ու մեծահմա, այլև, իբրև սրտացավ, ազգանվեր հայ՝ ազատախոս է, քննադատ է, շատ հաճախ հարուցած ծիծաղի միջից կարողանում է սպեղանի դնել ժողովրդի վերքերին իր համարձակ ելութներով, պարոդիաներով։

 

Այս պահին հենց սա՛ է ավելի շատ մտահոգողը ժողովրդին. չէ՞ որ նրա երգիծանքի սլաքը հաճախ ուղղվել է չինովնիկությանը։ Եվ ահա հարմար առիթ ՝ վրեժ լուծելու «հանդուգն» Վարդանից։ Զգացվում է, որ ժողովրդի մոտ լարված սպասում կա, մանավանդ, որ լիսկայի թայֆայի կատարած հանցագործության ու անպատժելիության ֆոնի վրա Վարդանի հետ կատարվածը սոսկ դժբախտ պատահարի հետևանք է։